Առավելագույնը ի՞նչ ժամկետներ են նախատեսվում փորձաշրջանի համար․ իրազեկում

Օրենսդրությամբ սահմանվում են՝ սովորաբար առավելագույնը ինչ ժամկետներ են նախատեսվում փորձաշրջանի համար։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ փորձաշրջանի ժամկետը աշխատանքային պայմանագրում հիմնականում սահմանվում է մինչև երեք ամիս: Նախքան փորձաշրջանի ժամկետի լրանալը աշխատանքային պայմանագիրը հնարավոր է լուծել՝ առնվազն 3 օր առաջ ծանուցելով:

Սակայն Աշխատանքային օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մինչև վեց ամիս ժամկետով կարող է սահմանվել փորձաշրջան:

Աշխատանքային օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ

  • փորձաշրջանի ընթացքում աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը` այդ մասին երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել