Մեծ առաջընթաց է գրանցվել. Թրամփը՝ Ուիթքոֆ-Պուտին հանդիպման մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social հարթակում կատարած գրառման միջոցով անդրադարձել է Սթիվ Ուիթքոֆի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանն՝ այն անվանելով արդյունավետ։

«Իմ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը քիչ առաջ շատ արդյունավետ հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մեծ առաջընթաց է գրանցվել»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հանդիպումից հետո զրուցել է եվրոպացի մի քանի դաշնակիցների հետ և նրանց տեղեկացրել հանդիպման ընթացքի մասին։

«Դրանից հետո ես խոսել եմ եվրոպացի մեր որոշ դաշնակիցների հետ։ Բոլորը համաձայն են, որ այս պատերազմը պետք է ավարտվի, և առաջիկա օրերին ու շաբաթներին մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,- գրառումը եզրափակել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել