Թուրքիայի նախագահն առաջիկայում մտադիր չէ այցելել Ուկրաինա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չունի առաջիկայում Ուկրաինա այցելելու ծրագրեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։

Կառավարամետ Türkiye լրատվամիջոցը, օգոստոսի 4-ին վկայակոչելով իր աղբյուրները՝ հայտնել էր, որ Էրդողանը շուտով հնարավոր է այցելի Ուկրաինա: Սակայն, Թուրքիայի նախագահի աշխատակազմը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել էր հրապարակումը՝ նշելով, որ առայժմ նման տեղեկատվություն չկա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել