Իրանի նախագահը հայտարարել է, թե Թեհրանի միջուկային ծրագրի ավարտի մասին ցանկացած խոսակցություն պարզապես պատրանք է:
«Մենք մերժում ենք միջուկային զենքը, և սա մեր քաղաքական, կրոնական, մարդասիրական և ռազմավարական դիրքորոշումն է»,- ասել է Մասուդ Փեզեշքիանը՝ միաժամանակ հերքելով Թրամփի պնդումները, թե Իրանի միջուկային ծրագիրն ավարտվել է Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի օբյեկտների վրա Վաշինգտոնի ավիահարվածների պատճառով, քանի որ «միջուկային հնարավորությունները գիտնականների մտքում են, ոչ թե օբյեկտներում»։