ՌԴ-ում հատուկ ջոկատայինները մտել են ադրբեջանցի բիզնեսմեն Խալիլովի առանձնատուն ու ձերբակալել նրան

Ռուսաստանի Վորոնեժի շրջանում ուժայինները ձերբակալել են ադրբեջանցի գործարար, շրջանի ամենամեծ՝ Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովին։ Ինչպես հայտնում է Shot-ը, դեռևս հայտնի չէ, թե ինչ  մեղադրանք է ներկայացվել Խալիլովին։

Վերջինս Վորոնեժում բնակվող ադրբեջանցիների շրջանում հեղինակություն վայելող անձ է, համակարգում է ադրբեջացիների հետ կապված հարցերը։

Իրավապահների ուշադրության կենտրոնում Խալիլովը  մինչ այս էլ հայտնվել է, այս անգամ հատուկ ջոկատայինները՝ ՌԴ ԱԴԾ ներկայացուցիչները,  մտել են նրա առանձնատուն, Խալիլովին  գետնին պառկեցրել ու ձերբակալել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել