Գազամատակարարման վթարային դադարեցում Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասում

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է ցածր ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով մայիսի 21-ին ժամը 20։55-ից դադարեցվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

Այս մասին հայտնում են «ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸ-ից։

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել