Առնվազն 18 մարդ է զոհվել, ևս 6-ը անհետ կորել են Իրանի հարավային Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է տեղական IRNA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարար Էսքանդար Մոմենիին։
Տուժածների թիվը հասել է 1139-ի, հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ Նրա խոսքով՝ բոլոր տուժածները հոսպիտալացվել են, ոմանք օդային ճանապարհով տեղափոխվել են Շիրազ և Լորեստան։ Փրկարարները դեռ փորձում են մարել պայթյունից հետո բռնկված հրդեհը։
Միջադեպի կապակցությամբ Իրանի Հորմոզգան նահանգում, որտեղ գտնվում է նավահանգիստը, եռօրյա սուգ է հայտարարվել։
Ենթադրվում է, որ պայթել են հրթիռային վառելիքի արտադրության բաղադրիչներ պարունակող բեռնարկղեր: Իրանի իշխանությունները դեռևս չեն հայտնել պայթյունի պաշտոնական պատճառները։