Թրամփն ու Զելենսկին «շատ արդյունավետ» հանդիպում են ունեցել Հռոմում

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին «շատ արդյունավետ» զրույց են ունեցել Հռոմում, որտեղ երկու առաջնորդներն էլ մասնակցել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը․ գրում է euronews.com-ը։

Նշվում է, որ Թրամփը և Զելենսկին պայմանավորվել են «հետագա բանակցություններ» վարել։ Զրույցի մանրամասները դեռևս անհայտ են։ «Նախագահները հանդիպել են Սուրբ Պետրոսի տաճարում, հանդիպումը տևել է մոտ 15 րոպե։ Առաջնորդները համաձայնել են շարունակել բանակցությունները։ Թիմերը աշխատում են հանդիպման շարունակությունը կազմակերպելու ուղղությամբ», – լրագրողներին ասել է Զելենսկիի մամուլի քարտուղարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել