Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տղամարդկանց հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի ոսկե մեդալակիր է: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգի պայքարում Վարազդատ Լալայանը (անձնական մարզիչ` Կարեն Կարապետյան) պոկեց 200 կգ, 210 կգ: Այս ձևում Լալայանը ոսկե մեդալակիր է: Հրում վարժությունում նա բարձրացրեց 240 կգ:

Այս վարժությունում ևս մեր ծանրորդն արժանացավ ոսկե մեդալի: Երկամարտի 450 կգ արդյունքով` Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ ոսկե մեդալ է նվաճում Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ ընտրանու մարզիչը` Հակոբ Փիլոսյանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել