Պավել Պողոսյանը բռնի տեղահանվել է Արցախի Հանրապետությունից։ Ասում է, որ 2020 թվականին էլ ստիպված է եղել կարճ ժամանակով դուրս գալ Արցախից, բայց կրկին վերադարձել են։
Շրջափակման ինը ամիսների մասին հիշելիս՝ ասում է՝ ապրել են ինչպես բոլորը, փորձել են աշխատել։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ թշնամին սկսել է հերթական ագրեսիան, նա աշխատավայրում է եղել։
«Եկել եմ տուն, տղաս ծառայության էր, երեխաներին, հարևաններին մտցրել եմ նկուղը։ Մի քանի ժամից հանդարտվեց ու դադարեցին կրակելը։ Բոլորը սկսեցին դուրս գալ։ Մենք էլ գյուղից գնացինք Ստեփանակերտ, երկու օր մնացինք ու դուրս եկանք։ Ամեն տեղ կանգնեցնում էին, մի տեղ ռուսները, մի տեղ ադրբեջանցիները։ Անձնագրերը նայում էին, ստուգում ու դուրս եկանք»,-Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում ասաց Պավել Պողոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։