Մարտ 31-ին Կառավարությունը ներկայացրել է Հանրային խորհրդի անդամների ցանկը։
1. Գասպարյան Գեմաֆին Արշակի
2. Գրիգորյան Մարկ Վլադիմիրի
3. Հարությունյան Խաչիկ Արամի
4. Սարգսյան Սպարտակ Արտակի
5. Ոսկանյան Ժիրայր Սամվելի
6. Յակուբյան Վասկեն Լևոնի
7. Սողոմոնյան Լիլիթ Իվանի
8. Ստեփանյան Գեղանուշ Վլադիմիրի
9. Տեր-Տաճատյան Արմեն Անդրանիկի
10. Թաթիկյան Սոսի Վահրամի
11. Հարությունյան Արևիկ Սերժի
12. Պողոսյան Անուշ Հրանտի
13. Հարությունյան Ալլա Պետիայի
14. Սահակյան Գոհար Հովիկի
15. Տեր-Թադևոսյան Հայկ Արտուշի
Ավելի վաղ Iravaban.net-ի հետ զրույցում Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը խոսել է Հանրային խորհրդի անդամների ընտրության, այն ընթացակարգի մասին, որը սահմանվում է 2025 թվականի Հանրային խորհրդում փոփոխություններ ու լրացումներ կատարելու օրենքի նախագիծով։
«Հանրային խորհրդի օրենքը պարտադիր պայման է դնում, որ ԱԺ ընտրություններից հետո ձևավորվի Հանրային խորհուրդը, ցավոք, ԱԺ վերջին ընտրություններից հետո այն չի ձևավորվել, օրենքի այս պահանջը չի կատարվել, և ներկայումս միայն փաստացի օրենքի խախտումով է կատարվում խորհրդի ձևավորումը»,-ասաց Կարեն Զադոյանը՝ նշելով, որ խորհրդի ձևավորման հիմնարար սկզբունքների խաթարում է տեղի ունեցել։
«Ցավոք, այս հիմնարար սկզբունքի խաթարում է տեղի ունեցել և հանձնաժողովի 15 անդամները, որոնք պետք է ընտրվեին ոլորտային մասնագիտական կազմակերպությունների, խմբերի կողմից գումարված ժողովների ընթացքում, իհարկե, վարչապետի աշխատակազմի կազմակերպման և վերահսկողության ներքո, որպեսզի ամեն ինչ լիներ օրինական և արդար, այդ դրույթը փոփոխել են և վարչապետի կողմից ընտրված 15 անձինք են ընտրելու մյուս 15 հոգին։
Դուրս է գալիս, որ հասարակության կողմից ինքնակառավարման սկզբունքների պահպանմամբ ընտրված հանձնաժողովների նախագահներ չենք ունենալու, այլ ունենալու ենք «ընտրված», իրականում նշանակված 15 հոգի, հետո այս 30 հոգին առաջարկելու են ևս 30 թեկնածություններ և ընտրելու են 15-ը»։
Կարեն Զադոյանի դիտարկմամաբ՝ օրենքով նախատեսված է, որ Հանրային խորհրդի կողմից պետք է ընտրվեն է 7 հոգուց կազմված փաստահավաք հանձնաժողով, և այդ 7 հոգին են ընտրելու իրենց նախագահին, որն իրականացնելու է փաստահավաք առաքելությունը՝ փաստացի չունենալով հասարակության վստահությունը, հասարակության լայն խավերի ներգրավումն ու ինքնակառավարումը։