Դեպքը տեղ էր ունեցել թիվ 67 երթուղային միկրոավտոբուսում

Հունվարի 23-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 67 երթուղային միկրոավտոբուսում գողացել են մի ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել է 50.000 դրամ և տարբեր բանկերի պլաստիկ քարտեր:

Ոստիկանության կայքի փոխանցմամբ` ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները հունվարի 27-ին Փ. Բուզանդի փողոցի մի տնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1958 թ. ծնված Քաջիկ Գ.-ին: Նա խոստովանել է, որ դրամապանակն ինքն է գողացել:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել