Մոսկվա–Երևան չվերթի ավելի քան 200 ուղևորը մնացել է «Վնուկովո» օդանավակայանում

Երևան-Մոսկվա UT 785 չվերթի ավելի քան 200 ուղևորները մնացել են «Վնուկովո» օդանավակայանում:

Ինչպես Sputnik-ին հայտնեց ուղևորներից մեկը, «UTair» ավիաընկերության «Boeing 767»-ը պետք է Երևան մեկներ դեռ երեկ՝ ժամը 21։40-ին, բայց թռիչքը հետաձգվել է նախ 3 ժամով, այնուհետև հետաձգվել ևս 5 անգամ:

Այս պահին օդանավակայանի ցուցատախտակին նշված է, որ թռիչքը նախատեսված է այսօր՝ Մոսկվայի ժամանակով 22:40-ին:

Ընկերությունն առայժմ չի նշել չվերթի հետաձգման պատճառը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել