Ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 745 քաղաքացիական անձ է սպանվել Սիրիայի նոր կառավարության և Ասադի հավատարիմ գրոհայինների միջև երկու օրվա բախումների հետևանքով։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոն» կառույցը:
Կառույցը նշում է, որ 745 խաղաղ բնակիչներ հիմնականում ենթարկվել են մահապատժի։ Զինված բախումների հետևանքով Սիրիայի անվտանգության ուժերից սպանվել են 125 հոգի, իսկ 148 հոգի սպանվել են Բաշար Ասադին հավատարիմ ալավիների զինյալների խմբից: Երկու օրվա մարտերի զոհերի թիվը կտրուկ տարբերվել է, որոշ գնահատականներով զոհերի վերջնական թիվը նույնիսկ ավելի մեծ է: