Դանակով տղամարդը պատանդ է վերցրել Ալմաթիի օդանավակայանի աշխատակցին

Դանակով տղամարդը պատանդ է վերցրել Ալմաթիի օդանավակայանի աշխատակցին:

Տղամարդը բռնել է անվտանգության աշխատակցի մազերից ու դանակով սպառնացել։ 7 րոպե անց նրան զինաթափել են ոստիկանության և օդանավակայանի անվտանգության ծառայությունները, գրում է Tengrinews-ը՝ օդանավակայանի մամուլի ծառայությանը հղումով:

Միաժամանակ Orda տելեգրամյան ալիքը հայտնում է, որ նրան բերման է ենթարկել ոչ թե ոստիկանությունը, այլ 52-ամյա Մուսա Աբդրեյմը, ով օդանավակայանում ճանապարհում էր իր ծանոթին։ Նա աղջկա փոխարեն իրեն պատանդ է առաջարկել, իսկ հետո կռվել հարձակվողի հետ ու նրանից խլել դանակը։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել