ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Դարչիևին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան նշանակելու մասին:
Ամերիկյան կողմը ագրեմանի տրամադրման վերաբերյալ ռուսական կողմին դիվանագիտական նոտա է փոխանցել փետրվարի 27-ին Ստամբուլում տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ:
Դարչիևը 2005-2010 թվականներին եղել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ, 2014 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի հունվարը եղել է Կանադայում Ռուսաստանի դեսպանը։
Վաշինգտոնում ՌԴ նախորդ դեսպան Անատոլի Անտոնովը նախագահի հրամանագրով ազատվել էր պարտականություններից 2024 թվականի հոկտեմբերի 10-ին։