«Այս տեղեկատվական օպերացիան ուղղված է ուկրաինա-հայկական հարաբերությունները վատթարացնելուն»․ Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչություն

Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարություն է տարածել, որ հայկական տեղեկատվական տարածքում, մասնավորապես` Telegram ալիքներում, Ռուսաստանի կողմից տարածվում է կեղծ տեղեկատվություն՝ նպատակ ունենալով վատթարացնելու ուկրաինա-հայկական ու ուկրաինա-ադրբեջանական հարաբերությունները։

«Ակտիվորեն ապատեղեկատվություն տարածողները «հիմնավորում» են, որ նոր ադրբեջանա-հայկական պատերազմը կստիպի Ռուսաստանին բացել «երկրորդ ճակատ» և այդպիսով ՌԴ-ն կցրի իր ռազմական ուժերը, ինչը օգտակար կլինի Ուկրաինային։

Տեղեկատվական այս օպերացիան հիմնված է կեղծ զեկույցի վրա, որը իբր թե Ուկրաինայի պաշտպանության հետախուզությունն է հասցեավորել Ուկրաինայի ՊՆ փոխնախարար Իվան Հավրիլյուկին։

Այս տեղեկատվական օպերացիան ուղղված է Ուկրաինային վարկաբեկելուն և ուկրաինա-հայկական ու ուկրաինա-ադրբեջանական հարաբերությունները վատթարացնելուն, ինչը առաջին հերթին շահավետ է ագրեսոր պետություն Ռուսաստանին»,-նշված է հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել