7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Կարիբյան ծովում, շրջակա տարածքներում ցունամիի վտանգ է հայտարարվել

Կարիբյան ծովում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Այս մասին հայտնում է Հայհիդրոմետի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջորջթաունից 209 կմ հեռավորության վրա (Կայմանյան կղզիներ, Մեծ Բրիտանիա): Ստորգետնյա ցնցումները զգացվել են Կարիբյան ավազանի մի շարք երկրներում և կղզիներում։ Հայտարարվել է ցունամիի վտանգ՝ Կոլումբիայում, Հաիթիում, Պուերտո Ռիկոյում, Արուբա և Սաբա կղզում (Նիդերլանդներ)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել