Հռոմի «Չամպինո» օդանավակայանը հրկիզելու համար Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել, հայտնում է Sputnik Գրուզիան։
Հռոմի մեծությամբ երկրորդ օդանավակայանում թռիչքները ու ուղեւորների ընդունումը մի քանի ժամով դադարեցվել են այն բանից հետո, երբ հսկիչ աշտարակներից մեկի տակ հրդեհ է բռնկվել:
Նախնական վարկածով` 38-ամյա վրացին հետևել է կառավարման աշտարակ գնացող օդանավակայանի աշխատակցին և հարձակվել նրա վրա, երբ նա բացել է դուռը։ Դրանից հետո նա հրկիզել է սենյակի համակարգչային տեխնիկան և կահույքը։ Կատարվածի շարժառիթները հայտնի չեն։
Դեպքի վայրում աշխատում են քննիչները։