«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանն արձագանքել է ԱԺ պատգամավորին․
«Ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի` րոպեներ առաջ հանրայինի եթերում հնչեցված պնդման, թե Երևան քաղաքում հանրային տրանսպորտը սպասարկում է 57 գազել` հայտնում եմ`
Մայրաքաղաքում հանրային տրանսպորտը սպասարկում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տրանսպորտային միջոցները, որոնք են`
ա) «Man» մակնիշի՝ 87,
բ) «Ժոնգ տոնգ» մակնիշի՝ 562,
գ) «Higer» մակնիշի՝ 103,
դ) փոքր դասի միկրոավտոբուս՝ 100, որից 3-ը՝ տեխնիկական օգնության համար նախատեսված»։