Ապրիլին նոր կադրային փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ մինչև ապրիլ տեղի կունենան ոչ միայն մի շարք նախարարների, «ժամկետանց» մարզպետների փոփոխություններ, այլև որոշ հետաքրքիր «ռակիրովկաներ»։

«Ըստ ամենայնի՝ Արարատյան դաշտավայրի ջրօգտագործման «քրեական գործով» անցնող բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ըստ որոշ տեղեկությունների, «կտեղափոխեն» Կոտայք՝ Կովալենկո Շահգալդյանի պոստին տիրություն անելու, նախարարի պաշտոնում նրան կարող է փոխարինել Արարատի ներկայիս մարզպետ Արամայիս Գրիգորյանը, որին, ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, մարզպետ նշանակելու իմաստը մարզում ստեղծված լարված իրավիճակը թուլացնելն էր»,- գրում է օրաթերթը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել