Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող էր ակտիվորեն մասնակցել Ռուբեն Վարդանյանի դատավարությանը՝ հաշվի առնելով Վարդանյանի իրականացրած մարդասիրական ակտիվ աշխատանքները։ Այս մասին Риа Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ռուսաստանի քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների նախագահական խորհրդի անդամ Եվա Մերկաչևան։
«Բայց այսօր Հայաստանի իշխանությունները ոչ մի ջանք չեն գործադրում իրենց քաղաքացիներին պաշտպանելու համար։ Ավելին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ստիպում են մտածել, որ դա իրենց համար ավելի շատ քաղաքական մրցակցության խնդիր է, քան մարդկանց ճակատագրերը որոշելու»,-նշել է գործակալության զրուցակիցը։
Մերկաչևայի խոսքով, դատավարության մեկնարկի նախօրեին Վարդանյանը կրկին հայտարարել է իր և իր համախոհների անմեղության մասին և պահանջել է կարճել գործը։ Քաղաքական գործիչը հայտարարել է նաև, որ հետաքննության գրեթե մեկուկես տարվա ընթացքում ոչ մի ցուցմունք չի տվել և ոչ մի արձանագրություն չի ստորագրել։
Նրա կարծիքով, ճիշտ չէ Վարդանյանին նույնացնել ղարաբաղյան պատերազմի մասնակիցների հետ։
«Նա քաղաքացիական անձ է, չի մասնակցել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղի տարածքում և տեղափոխվել է չճանաչված հանրապետություն՝ տարածաշրջանում դիմակայության թեժ փուլի ավարտից հետո»,- նշել է Մերկաչևան։