ՌԴ-ում օտարերկրացիները չեն կարողանա քաղաքացիություն ստանալ, եթե հրաժարվեն երդումից․ առաջարկվում է նվազագույն տարիք սահմանել 14 տարեկանը

ՌԴ կառավարությունը հավանության է տվել նոր օրինագիծ, ըստ որի՝ օտարերկրացիները չեն ստանա Ռուսաստանի քաղաքացիություն, եթե հրաժարվեն երդումից։ Նույն օրինագծով առաջարկվում է երդում տալու նվազագույն տարիքը 18-ից նվազեցնել 14-ի։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Այժմ, ըստ գործող օրենքի, ՌԴ քաղաքացիություն ունեցող բոլոր օտարերկրացիները պարտավոր են երդում տալ, բացի անչափահասներից և անգործունակներից: ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում անձի երդման օրվանից, բայց համարվում է անվավեր, եթե երդումը չտրվի մեկ տարվա ընթացքում:

Առաջարկվում է երդման տարիքը նվազեցնել մինչև 14 տարեկան, քանի որ որոշ հանցագործությունների դեպքում պատասխանատվության ենթարկումը սկսվում է հենց այդ տարիքից։ Օրինագծով առաջարկվել է նաև հստակեցնել այս ձևակերպումը՝ հաշվի առնելով այն դեպքերը, երբ անձը հրաժարվում է երդում տալ կամ մահանում է մինչ այդ։  Իրադարձությունների՝ նման զարգացման դեպքում քաղաքացիություն շնորհելու որոշումը նույնպես անվավեր կհամարվի։

Փաստաթուղթը Պետդումա է ներկայացվել նոյեմբերին՝ տարբեր խմբակցությունների մի խումբ պատգամավորների կողմից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել