Ադրբեջանում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է երկրի ԱԳՆ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրան բողոքի նոտա է հղվել Կառավարությանը մոտ կանգնած իրանական լրատվամիջոցներում հակաադրբեջանական արշավի համար։
Ասված է, որ Բաքուն ընդգծել է իր տարակուսանքը արդյունավետ հանդիպումներից և հանձնաժողովի նիստից հետո իր դեսպանին Իրանի արտգործնախարարություն կանչելու կապակցությամբ, ինչպես նաև դատապարտել է Իրանի կրոնական առաջնորդների կողմից Ադրբեջանի դեմ վիրավորական հայտարարությունների աջակցությունը։
Նշվել է, որ նման գործողությունները վնասում են երկկողմ հարաբերություններին։ Իրանցի դիվանագետը ափսոսանք է հայտնել և խոստացել իրավիճակի մասին տեղեկացնել իր երկրի իշխանություններին և հրավիրել նրանց ուշադրությունը։