Խաբարովսկի երկրամասում մարդատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց. զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ օպերատիվ ծառայություններին հղումով։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հունվարի 25-ին։ Սակայն կատարվածի մասին մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Չի նշվում այն ուղեւորների թիվը, ովքեր եղել են ինքնաթիռի ներսում թռիչքուղուց դուրս գալու պահին։