Պուտինը պատրաստ է Թրամփի հետ զրույցին, ազդանշանների ենք սպասում. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է զրուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Կրեմլը սպասում է համապատասխան ազդանշանների ամերիկյան կողմից։

Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինը պատրաստ է, մենք ազդանշանների ենք սպասում, բոլորը պատրաստ են: Հետևաբար, դժվար է գուշակություններ անել սուրճի մրուրով: Հենց որ ինչ-որ բան լինի, մենք ձեզ կտեղեկացնենք», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել