Հունվարի 28-ին Մոսկվայում կկայանա Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպումը։
Ինչպես հայտնում են իրանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադիգը՝ Բաքվի և Թեհրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ կողմերը նպատակ ունեն Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքով փոխադրումները հասցնել 15 մլն տոննայի։
«Հուսով եմ, որ հունվարի 28-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը բոլոր երեք երկրներն էլ համապատասխան պայմանավորվածություններ ձեռք կբերեն Հյուսիս-Հարավ միջանցքում տարանցիկ գործունեության զարգացման վերաբերյալ»,-ավելացրել է Սադիգը:
Նա նշել է, որ անցյալ տարի Իրանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 20%-ով և կազմել 580 մլն դոլար։