Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի շփումները Հայաստանի հետ շարունակվում են։
Նա նշել է, որ պարբերաբար հանդիպումներ են անցկացվում արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, և այս գործընթացը կշարունակվի նաև այս տարի։
Բայրամովն ընդգծել է, որ հաջորդ հանդիպման օրը դեռ որոշված չէ։
Արտգործնախարարը հավելել է նաև, որ խաղաղության պայմանագրի երկու հոդվածների շուրջ բանակցություններ են ընթանում։