«Հրադադարը չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի ​​ստացել գերիների անունները, որոնք այսօր պետք է ազատ արձակվեն ՀԱՄԱՍ-ի կողմից»․ Իսրայելի վարչապետ

Գազայում հրադադարը չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի ​​ստացել գերիների անունները, որոնք այսօր պետք է ազատ արձակվեն ՀԱՄԱՍ-ի կողմից. այս մասին The Times of Israel-ի փոխանցմամբ՝ հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Իսրայելի վարչապետը «հանձնարարել է Իսրայելի պաշտպանության բանակին, որ հրադադարը, որը նախատեսվում է սկսել տեղական ժամանակով առավոտյան ժամը 8:30-ին, ուժի մեջ չի մտնի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի հանձնել ցուցակը»:

Նեթանյահուի հայտարարությունից անմիջապես հետո ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք «հաստատում են իրենց հավատարմությունը հրադադարի համաձայնագրի պայմաններին» և այնտեղ ցուցակի բացակայությունը բացատրում են որպես որոշ «տեխնիկական պատճառներով»:

ՀԱՄԱՍ-ը պետք է հունվարի 19-ին ազատ արձակի 3 պատանդների: Համաձայն պայմանավորվածությունների՝ խումբը պարտավոր է նրանց անունները հրապարակել փոխանակումից առնվազն 1 օր առաջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել