Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է թուրք գործընկերոջը Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Բայրամովը հայտարարել է Ֆիդանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք քննարկել ենք իրավիճակը հետկոնֆլիկտային շրջանում։ Թուրք գործընկերոջը տեղեկացրել եմ սահմանազատման գործընթացի հետագա գործողությունների մասին»,-նշել է Բայրամովը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այցի շրջանակներում կայացել է նաև Ֆիդանի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել