Ազդարարման էլեկտրոնային միասնական հարթակ․ ինչպե՞ս ազդարարել

«Ազդարարման Ձեր թվային իրավունքը» շարքի շրջանակներում թվային իրավունքի փորձագետ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է Ազդարարման էլեկտրոնային միասնական հարթակի գաղափարը, գործող իրավական կարգավորումները։

Անանուն հաղորդումը կոռուպցիոն դեպքի վերաբերյալ ազդարարման տեսակ է, որի դեպքում հնարավոր չէ պարզել ազդարարի ինքնությունը։ Պետությունը ստեղծել է Ազդարարման միասնական էլեկտրոնային azdararir.am հարթակը, որի միջոցով ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման մասին:

Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության լիազոր մարմնի, երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը:

Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարի անանունությունը երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով:

Մանրամասները՝ մեր պատրաստած տեսանյութում։

Սույն հրապարակումը պատրաստվել է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատու է Իրավաբանների հայկական ասոցիացիան և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել