Պուտինը ներողություն է խնդրել Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման կապակցությամբ. Պեսկով

Ռուսաստանը շահագրգռված է Ակտաուում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի վթարի օբյեկտիվ և անաչառ հետաքննությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք շահագրգռված ենք բացարձակապես օբյեկտիվ և անաչառ հետաքննության անելու մեջ՝ պարզելու այս աղետի պատճառները», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը սպասում է «համապատասխան հանձնաժողովի աշխատանքի արդյունքներին» և հավելել, որ հետաքննությանն աջակցում են ռուս մասնագետները։

«Նախագահ Պուտինն ու նախագահ Ալիևը երկու անգամ հեռախոսով զրուցել են։ Քննչական մարմիններին տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ, ցուցաբերվում է անհրաժեշտ օգնությունն ու համագործակցությունը վթարի պատճառների հետաքննության համար։ Նախագահ Պուտինը ներողություն է խնդրել և ափսոսանք հայտնել կատարվածի կապակցությամբ»,-ընդգծել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի թռչող AZAL մարդատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդկանցից 38-ը մահացել են, 29-ը ողջ են մնացել։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է ֆիզիկական և տեխնիկական արտաքին միջամտության հետևանքով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել