Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հեռանում է իշխող Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից, սակայն կմնա կառավարության ղեկավարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ լիբերալները չեն ընտրել նոր առաջնորդին, հաղորդում է BBC-ն։

Իր որոշման մասին Թրյուդոն հայտարարել է առավոտյան մամուլի ասուլիսում։

Կանադական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թրյուդոն որոշել է հայտարարել իր հրաժարականի մասին Լիբերալ կուսակցության ազգային համագումարից առաջ, որը կսկսվի չորեքշաբթի։ Այնտեղ կորոշվի կուսակցության ղեկավարության վերընտրության հարցը, և ենթադրվում է, որ Թրյուդոն ցանկացել է խուսափել մի իրավիճակից, երբ իր կուսակցության անդամները կհեռացնեն նրան ղեկավարի պաշտոնից։

Թրյուդոն ղեկավարել է կուսակցությունը 2013 թվականից, իսկ վարչապետ է դարձել 2015 թվականին, երբ լիբերալները հաղթել են այդ տարի խորհրդարանական ընտրություններում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել