Դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված Ադրբեջանի 24 քաղաքացիների դիերը Ակտաուից տեղափոխվել են Բաքու։ Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ կիրակի օրը զոհվածների աճյունները կհանձնվեն նրանց ընտանիքներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կործանված ինքնաթիռում եղել է 67 ուղեւոր և անձնակազմի հինգ անդամ, որոնցից ողջ է մնացել 28-ը։
Տեսանյութը՝ այստեղ։