Միջազգային գործիչներն ու կառույցները լայնորեն քննադատել են Մեսսիի այցն Ադրբեջան ու Ալիևի ընտանիքի ռեժիմը լեգիտիմացնելը

IRFS-ը հիասթափված է Լիոնել Մեսսիի կողմից Ալիևի ընտանիքի ճնշող ռեժիմը լեգիտիմացնելուց։

Մինչ համաշխարհային առաջնորդներն աճող մտահոգություն և քննադատություն են հայտնում Ադրբեջանում մարդու իրավունքների բռնաճնշումների վերաբերյալ, որն աննախադեպ մակարդակի է հասել 331 քաղբանտարկյալներով, Լիոնել Մեսսին՝ համաշխարհային ֆուտբոլի աստղը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանը, որոշել է հարգանքի տուրք մատուցել Հեյդար Ալիևին՝ Ադրբեջանի նախկին նախագահ և գործող առաջնորդ Իլհամ Ալիևի հորը՝ նրա մահվան տարելիցին։

Նա նաև այցելել է Հեյդար Ալիևի Կենտրոն և հանդիպել դրա տնօրեն, Ադրբեջանի նախագահի օգնական Անար Ալաքբարովի հետ։ Մեսսին և իր թիմակիցները հանդիպում են ունեցել նախագահ Իլհամ Ալիևի թոռների հետ և համատեղ լուսանկարահանումներ արել նրանց հետ։ Դրանով Մեսսին նպաստել է Ադրբեջանում Ալիևների ընտանիքի անձի պաշտամունքի ամրապնդմանը:

Հանրային մեծ ազդեցություն ունեցող անձի կողմից լեգիտիմացման այս ակտը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ նախագահ Իլհամ Ալիևի ամենակոռումպացված և ռեպրեսիվ ռեժիմը հարձակվում է քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ազատությունների վրա, հատկապես COP29-ին ընդառաջ և դրանից հետո:

Վերջերս բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի, ինչի վկայությունն է 2024 թվականի դեկտեմբերի 6-ին ընդամենը 24 ժամվա ընթացքում քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպությունների և լրատվամիջոցների մինչև 15 ներկայացուցիչների զանգվածային կալանավորումը։

Միջազգային գործիչներն ու կառույցները լայնորեն քննադատել են Մեսսիի քայլը:

Climate Observers Partnership-ի համահիմնադիր Էմին Հուսեյնովը նշել է. «Մենք հատկապես սարսափելի ենք համարում ականատես լինելը, որ բարի կամքի դեսպան Մեսսին գալիս է Ադրբեջան և սպիտակեցնում վարչակարգի կերպարը մարդու իրավունքների նկատմամբ ուժեղացված ճնշումների պայմաններում: Մենք կոչ ենք անում ՅՈՒՆԻՍԵՖ-ին ուշադիր հետեւել նրա արարքին եւ վերագնահատել նրա կարգավիճակը»։

IRFS-ը նաև կոչ է անում միջազգային խոշոր բրենդներին (Adidas, Pepsi, MasterCard, Huawei, Lays, BitGet, Gatorade, Budweiser, Beats by Dre և այլն), որոնք ունեն պայմանագրեր Լիոնել Մեսսիի հետ՝ ուշադիր հետևել և վերլուծել դրա հետևանքները՝ կապված նրա վերջին գործողությունների հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել