Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին. Պեսկով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-26-ը կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պուտինը նման ոչ պաշտոնական գագաթնաժողովները «բարեկամական շրջապատում» զրույցներ է որակում, որոնց ընթացքում քննարկվում են տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր։

Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ դեկտեմբերի 13-ին Մոսկվա կատարած այցի համատեքստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ծրագրեր չկան: Փաշինյանը ժամանել է Մոսկվա, որտեղ այսօր նրա նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել