Դեկտեմբերի 13-ին Մոսկվա կատարած այցի շրջանակներում Պուտինի և Փաշինյանի հանդիպման պլաններ չկան․ «ՏԱՍՍ»-ի հարցին ի պատասխան հայտնել է Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Այսօր Մոսկվայում նրա նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: