ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանից փաստաթուղթ չենք ստացել․ Լավրով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանից դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չկան, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանի և ՀԱՊԿ հարաբերությունները հատել են անդառնալիության կետը։

«Նման փաստաթուղթ չի ստացվել, Հայաստանի վարչապետը շատ է խոսել ու քննարկել այդ թեման, մենք համոզված ենք՝ դա բխում է անվտանգության շահերից, որ Հայաստանը առավելագույնս օգտագործի անդամակցությունը»,- ասաց նա։

«Ամենայն հարգանքով ՌԴ հարգելի նախագահի նկատմամբ, մենք գործընկերներ ենք, աշխատում ենք միասին, այս հայտարարությունն ակնհայտ է դարձնում ընդհանուր իրավիճակը, որ կա ՀԱՊԿ-ում»,-ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հայտարարությանը թե ՀԱՊԿ-ը չէր կարող կռվել ԼՂ-ում, իսկ ՀՀ վրա հարձակում չի եղել։ Փաշինյանը հիշեցրել է, որ 2021 և 2022թթ ՀՀ նկատմամբ եղել է ագրեսիա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել