Մոսկվայի վերաբերմունքը ՄՔԴ-ին, ինչպես նաև Հայաստանի անդամակցությանը, անփոփոխ է. Մարիա Զախարովա

«Երևանի մասնակցությունը Միջազգային քրեական դատարանին ՌԴ պաշտոնյաների ձերբակալման օրդերների ֆոնին վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին։ Եթե դա նպաստեր ինչ-որ միջազգային իրավական նորմերի ամրապնդմանը, հակամարտության կարգավորմանը, դա դեռ կարելի էր հասկանալ, բայց փաստերն այլ բան են ասում` ՄՔԴ-ն կարգավորելու հարցում չի օգնել ոչ մի հակամարտության, որով փորձել է զբաղվել»,– ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել