Ովքե՞ր են ներկայացնում անչափահասներին կատարողական վարույթում

Անչափահասների, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը կատարողական վարույթում պաշտպանում են նրանց ծնողները (որդեգրողները), խնամակալները կամ հոգաբարձուները, որոնք ներկայացնում են իրենց կարգավիճակը հավաստող փաստաթղթեր:

Այն կատարողական վարույթին, որին պետք է մասնակցեր սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված քաղաքացին, որպես ներկայացուցիչ հանդես է գալիս նրա գույքի հավատարմագրային կառավարիչը:

Այն կատարողական վարույթին, որին պետք է մասնակցեր մահացած կամ սահմանված կարգով մահացած ճանաչված անձի ժառանգը, եթե ժառանգությունը ոչ ոքի կողմից դեռևս չի ընդունվել, որպես ժառանգի ներկայացուցիչ հանդես է գալիս ժառանգական գույքի պահպանման և կառավարման համար նշանակված անձը:

Օրինական ներկայացուցիչները կատարողական վարույթին իրենց մասնակցությունը կարող են հանձնարարել այլ անձանց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել