Մոսկվայի դատարանը հեռակա ձերբակալել է ՄՔԴ դատավոր Ռենե Ալապինի-Ղանսուին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկամսյա ժամկետով։
Ինչպես պարզաբանում է «ՏԱՍՍ»-ը, Ալապինի-Գանսուն ՄՔԴ-ի փոխնախագահն է, ով Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։
Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա ձերբակալել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատավոր Ռենե Ադելաիդա Սոֆի Ալապինի-Գանսուին, հաղորդում է մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանների մամուլի ծառայությունը։
Կալանավորման ժամկետը հաշվարկվում է Ալապինի-Գանսուին Ռուսաստանի տարածք արտահանձնելու կամ կալանավորելու պահից։
Ալապինի-Գանսուն մեղադրվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (ապօրինի կալանք, կալանավորում): Հոդվածը նախատեսում է մինչև չորս տարվա ազատազրկում։