«Մենք խզել ենք առևտուրն ու կապերը Իսրայելի հետ և վերջ»,-այս մասին տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք մինչև վերջ աջակցում ենք Պաղեստինին իր արդար գործում։ Մենք պահանջելու ենք, որ բռնակալ Նեթանյահուն և նրա բանդան օրենքի առաջ պատասխան տան իրենց արարքների համար։ Մենք կանգնելու ենք ճնշվածների կողքին մինչև վերջ։ Թուրքիայի Հանրապետության կառավարությունը, քանի դեռ այն գլխավորում է Թայիփ Էրդողանը, Իսրայելի հետ հարաբերություններ չի զարգացնի»,-հավելել է Էրդողանը։