Ռուսաստանում կարգելվի միգրանտների երեխաներին առանց ռուսաց լեզվի իմացության դպրոց ընդունելը

Պետդուման կքննարկի օրինագիծ, որը նախատեսում է միգրանտների երեխաներին դպրոց չընդունել, եթե վերջիններս ռուսերեն չգիտեն։ Այս մասին DP.ru-ի փոխանցմամբ՝  հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Միգրանտների երեխաներին դպրոցներում գրանցելիս առաջարկում ենք նախատեսել ՌԴ տարածքում նրանց գտնվելու օրինականության ստուգում, ռուսաց լեզվի իմացության պարտադիր թեստավորում։ Այդ կապակցությամբ կներկայացվի համապատասխան օրինագիծ»,- նշել է Վոլոդինը։

Այս հարցը կընդգրկվի նաև Պետդումայի բանաձևի նախագծում, որը նախատեսվում է քննարկել նոյեմբերի 20-ին կայանալիք լիագումար նիստում։

Վոլոդինն ընդգծել է, որ նախաձեռնություններ են մշակվելու աշխատանքային միգրանտների հետ եկող ընտանիքների վերաբերյալ։ Այս նախաձեռնությունները բանաձեւի շրջանակներում կուղարկվեն Կառավարություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել