Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ The Washington Post-ի տվյալների՝ Թրամփն ու Պուտինը հեռախոսով զրուցել են հինգշաբթի՝ նոյեմբերի 7-ին։
Ըստ աղբյուրի՝ քննարկման թեման Ուկրաինայի պատերազմն էր։ Զրույցի մանրամասներին ծանոթ աղբյուրի խոսքով՝ «Թրամփը Ռուսաստանի նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն Ուկրաինայում և հիշեցրել է նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին»։
Այսօր ТАСС-ը հայտնեց, որ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է երկու երկրների նախագահների հեռախոսազրուցի վերաբերյալ տեղեկատվությունը։