Ալիևը հայտնել է, որ Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովի նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը:

Շոլցը Աիլևի հետ քննարկել է Երևանի հետ խաղաղ բանակցությունների վիճակը և վերահաստատել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ նպաստել երկու երկրի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, հայտնում է DW-ն:

Ալիևն իր հերթին ընդգծել է, որ Բաքուն է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի նախաձեռնողը:

«Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային հավակնությունները դեռևս պահպանվում են»,-նշել է նա։

Ալիևի խոսքով՝ Հայաստանի կողմից «փաստաթղթի տեքստի ձգձգումները բացասական են ազդել գործընթացի վրա, սակայն չնայած դրան, կողմերը մոտ են փաստաթղթի տեքստի հարցով վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերմանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել