Օբաման շնորհավորել է Թրամփին

ԱՄՆ նախկին նախագահ, դեմոկրատ Բարաք Օբաման շնորհավորել է Դոնալդ Թրամփին` ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Այս մասին հաղորդում Է AFP գործակալությունը:

Նախկին նախագահը նշել է իշխանության խաղաղ փոխանցման կարևորության մասին. «Ակնհայտ է, որ սա այն արդյունքը չէ, որի հույսն ունեինք։ Բայց ժողովրդավարական երկրում ապրելը նաև նշանակում է կարողանալ ընդունել, որ մեր դիրքորոշումը միշտ չէ, որ հաղթելու է, և պատրաստ լինել ընդունել իշխանության խաղաղ փոխանցումը»։

Օբաման իր տիկնոջ՝ Միշելի Օբամայի հետ նախընտրական քարոզարշավի ընթացքում ակտիվորեն աջակցել է Դեմոկրատական կուսակցության իր գործընկեր Քամալա Հարիսին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել