Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Ալիևին, որտեղ նա պետք է մասնակցեր Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների և կառավարությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովին։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են թուրք-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հանդիպման ընթացքում Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են զարգանալ բոլոր ոլորտներում։
Նրա կարծիքով՝ երկկողմ հարաբերությունները կատարյալ մակարդակի կհասցվեն ձեռնարկվելիք տնտեսական և ռազմավարական քայլերով։ Էրդողանը պնդել է, թե այս համատեքստում կարևոր է «Անդրկասպյան Արևելք-Արևմուտք Միջին միջանցքի» նախաձեռնությունը։
Էրդողանը նաև հայտնել է, որ Ադրբեջանում կայանալիք Ադրբեջանում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովում ակնկալվում է կարևոր որոշումներ ընդունել և ցանկություն է հայտնել, որ գագաթնաժողովը նախօրոք բարենպաստ լինի։
Աղբյուրը՝ Ermenihaber.am-ի։