Հարրիսն ու Թրամփը հավասար ձայներ են ստացել համայնքում, որտեղ ԱՄՆ նախագահական ընտրություններն առաջինն են անցկացվել

ԱՄՆ նախագահի հանրապետական և դեմոկրատ թեկնածուներ Դոնալդ Թրամփը և Քամալա Հարրիսը երեքական ձայն են ստացել Նյու Հեմփշիր նահանգի Դիսքվիլ Նոտչ գյուղում, հաղորդում է CNN-ը։

Ավանդույթի համաձայն՝ այս փոքրիկ բնակավայրում քվեարկությունը սկսվում է ժամը 00:00-ից։ Արդյունքում գյուղն առաջինն է հայտարարում ընտրությունների արդյունքների մասին։ Քաղաքի բոլոր վեց ընտրողները քվեարկել են կեսգիշերին, իսկ մի քանի րոպե անց ընտրատեղամասը փակվել է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները. քաղաքացիներն ընտրում են երկրի 47-րդ նախագահին: Միջին հաշվով, դեմոկրատ թեկնածու Քամալա Հարրիսն ազգային հարցումներում առաջ է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել