Սաակաշվիլին Վրաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ դիմել է հայ ընտրողներին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է ազգությամբ հայ քաղաքացիներին և առաջարկել է գնալ ընտրության և գունավորել ընդդիմությունը։

«Իմ թանկագին հայ հայրենակիցներ,

Մեր ընդհանուր հայրենիքի՝ Վրաստանի ճակատագիրն է որոշվում։ Մի վախեցեք անցողիկ կառավարությունից, գնացեք ընտրության և գունավորեք ընդդիմությունը՝ հոկտեմբերի 26-ին 5 համարը։

Իմացեք, Վրաստանի եվրոպական ուղի վերադաձնալուց է կախված նաև մեր հարևան Հայաստանի լինել-չլինելը, ինչպես նաև Կովկասում խաղաղության ճակատագիրը։

Ես ապավինում եմ Ձեր հայրենասիրությանը և իմաստությանը։

Ձեր՝ Միխեիլ Սաակաշվիլի»,- ասվում է Վրաստանի նախկին նախագահի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել