Տամբովի շրջանի բազմաբնակարան շենքում պայթյուն է որոտացել․ զոհերի մասին է հայտնի

Տամբովի շրջանի բազմաբնակարան շենքում պայթյուն է որոտացել. երկու հոգի մահացել են, այս մասին հաղորդում է «Մեդուզան»։

Կիրսանով քաղաքի Կոմունիստիչեսկայա փողոցի տներից մեկում գիշերը կենցաղային գազ է պայթել, աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնել է նահանգապետ Մաքսիմ Եգորովը։ Ութ մարդ վիրավորվել է, երկուսը՝ մահացել։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որն այժմ մարվել է, վնասվել են տան չորրորդ և հինգերորդ հարկերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել